ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները անդրադարձել են նաև Գյուլենի արտահանձնման հարցին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիական Մանբիջում համատեղ գործություններ իրականացնելու հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Մևլութ Չավուշօղլուի հաղորմամբ՝ hանդիպման ժամանակ, բացի Մանբիջում իրականացվելիք գործողություններից, կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիային արտահանձնման հարցը:
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ Մանբիջում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողություններն իրականացվելու են 3 փուլով:
«Գործողությունների ժամանակ սկզբում քուրդ զինյալներն ամբողջովին հեռացվելու են տարածքից, հետո թուրք-ամերիկյան միացյալ զինված ուժերը քայլեր են իրականացնելու այդտեղ անվտանգության ապահովման համար, ապա իրականացվելու է Մանբիջի վերաբնակեցում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը: