Բաժիններ՝

«Երբ գիտության ոլորտի պատասխանատուներից մեկը երկիրը քոսոտ է անվանում, ցանկություն չի լինում գիտությամբ զբաղվել». Արայիկ Հարությունյան

«Երբ գիտության ոլորտի պատասխանատուներից մեկը երկիրը քոսոտ է անվանում, ցանկություն չի լինում գիտությամբ զբաղվել»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` հիշեցնելով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքը:

Ըստ նրա` եթե առկա ֆինանսական միջոցներն արդյունավետ ծախսվեն, կարելի է հաջողություն ունենալ:

Նախարարը կարևորեց դպրոցներում դրամահավաքության ու կոռուպցիայի վերացումը. «Եթե կարողանանք կոռուպցիոն սխեմաները դպրոցներում վերացնենք, իսկ ես դրանք տեսել եմ երևանյան դպրոցներում, երբ մեծ դրամահավաքներ են իրականացվում, երբ այս բոլորը բացվի և ճիշտ բաշխվի, ես ձեզ վստահեցնում եմ, որ կարող ենք հաջողությունների հասնել»:

Ա.Հարությունյանը նշեց, որ դպրոցների ապաքաղաքականացումը կարճաժամկետ խնդիրներից մեկն է, դպրոցների քաղաքականացված լինելը մեծ վնաս է հասցրել ոլորտին: Նրա խոսքով` ինքը մեծ սթրես է ապրել նրանից, որ ուսուցիչը կամ տնօրենը կիրակի օրն ընտրական պրոցեսին մասնակցելով, կեղծիքի վրա աչք փակելով և կեղծելով՝ հաջորդ օրը մտնում է դպրոց ու կրթում ազատ քաղաքացի. «Սա պետք է արմատախիլ արվի»:

Կարդացեք նաև

Ա.Հարությունյանի կարծիքով` յուրաքանչյուր կրթության նախարարի հետ համակարգն այդ գույնով է ներկվել:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հանդիպումներ կլինեն մարզպետների և վարչության պետերի հետ, քանի որ կուսակցական հրահանգները դպրոցների ղեկավարներին այդ օղակներով են տրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս