«Մենք չենք ուզում, որպեսզի ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածենք դպրոցներում և բուհերում, բայց…». Արայիկ Հարությունյան
«Առաձին տարիներով չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ դա կրել է համակարագային բնույթ և շատ վաղուց է գալիս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե կոռուպցիան նախկին նախարարներից որի՞ ժամանակ է ավելի շատ եղել:
Դիտարկմանը, թե կոռուպցիոն մեղադրանքներն ուղղված են նաև ՀՅԴ-ական նախարարներին, բայց ՀՅԴ-ն կառավարության մաս է, նախարարը պատասխանեց, որ եթե կա կոռուպցիա, դրա մասին պետք է խոսել և եթե իր ընտանիքի անդամներն էլ ներգրավված լինեին, ինքը կբարձրաձայներ:
Ա.Հարությունյանի կարծիքով` իրավապահ մարմինները ցանկալի չէ, որ մեծ մուտք ունենան կրթական ոլորտ: 189 դպրոցի վերաբերյալ նախարարը դիմել է ԱԱԾ, այլ կոնկրետ փաստեր ևս կան, որ փոխանցվելու են, տարբեր տեղերում աուդիտ է իրականացվում.
«Մենք չենք ուզում, որպեսզի ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածենք դպրոցներում և բուհերում, բայց բոլորը պետք է այլևս իմանան, որ օրենքը գործում է»:
Անդրադառնալով դպրոցների ապակուսակակցականացման խնդրին` Ա.Հարությունյանը նշեց, որ դա երկարատև պրոցես է: