Բաժիններ՝

«Առաջիկայում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ կհրավիրվի, նաև կնախաձեռնվի աուդիտ». Արայիկ Հարությունյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և դրա համակարգող Կարեն Ավագյանի հայտարարությանը, որ գործադիր տնօրենը 326 մլն դրամի փոխառության պայմանագիր է կնքել ինքն իր հետ:

«Շատ տարօրինակ հայտարարություն էր, որ որևէ տնօրեն կարող է 326 մլն ստորագրել, հետո 2 ամիս հետո հայտարարեն այդ մասին: Իրավապահ մարմինները սա քննում են»,- ասաց Ա.Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ կհրավիրվի, նաև կնախաձեռնվի աուդիտ. «Այս հիմնադրամը շուրջ 2 տասնամյակ եղել է ՀՀԿ-ում երիտասարդներին ներգրավելու օղակներից մեկը»:

Նախարարը նշեց, որ անհայտ պայմանենրում համալսարանները հարյուրավոր միլիոններ են փոխանցել այդ հիմնադրամին, իր կոչից հետո այդ գումարները մնում են բուհերին և կարող են արդյունավետ ծախսել:

Ա. Հարությունյանն ընդգծեց, որ այդ 326 մլն դրամը կվերականգնվի:

Անդրադառնալով ընդունելության քննություններին` նախարարը նշեց, որ համապատասխան իրավապահ մարմիներն այս ընթացքում խիստ վերահսկողության տակ են վերցրել գործընթացը, բայց դեռ չի կարելի երաշխավորել, որ կոռուպցիոն երևույթներ չեն լինի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս