Բաժիններ՝

Հանրահայտ բժիշկ Կոմարովսկին պատմել է, թե ինչպես փոքր երեխայի մեջ տեսնել աուտիզմը

Աուտիզմը գլխուղեղի զարգացման խանգարման հետևանքով առաջացած խաթարում է: Աուտիկները դժվար են համագործակցում սոցիումի ու մտերիմ մարդկանց հետ: Նրանց համար ավելի դժվար է ռեալիզացվել կամ սոցիալիզացվել, քան առողջ մարդկանց համար: Եվ պատճառը նրանց հոգեկան գործունեության առանձնահատկությունների մեջ է:

Աուտիկները հստակ գծագրված ու խիստ սահմանափակ հետաքրքրությունների, ինչպես նաև գործողությունների շրջանակ ունեն: Աուտիզմի նշանները սկսում են ի հայտ գալ արդեն վաղ մանկական շրջանում:

Ինչպես դրանք ճանաչել, և որոնք են դրանք: Այդ մասին պատմել է բժիշկ Եվգենի Կոմարովսկին: Նա սկսել է՝ որպես հասարակ մանկաբույժ, ապա դարձել բարձրակարգ բժիշկ, բացել սեփական կլինիկան, սկսել ակտիվորեն հանդես գալ հեռուստատեսությամբ՝ վարելով սեփական հաղորդումը:

Նրան գնահատում են երեխաների դաստիարակության ու բուժման վերաբերյալ օգտակար խորհուրդների համար:

Կարդացեք նաև

Ցավոք, դեռևս անհայտ են աուտիզմը լիարժեք բուժելու դեպքերը, սակայն հայտնի է, որ վաղ ճանաչողական միջամտության դեպքում երեխային կարելի է օգնել ձեռք բերել ինքն իրեն օգնելու և սոցիալական փոխգործակցության որոշ հմտություններ:

Մանկական աուտիզմ:

Բժիշկն առանձնացնում է մանկական աուտիզմի հետևյալ նշանները՝

  • փոփոխություններին հարմարվելու ցանկության կամ կարողության բացակայությունը:
  • վտանգավոր իրավիճակները չհասկանալը
  • առարկաների նկատմամբ տարօրինակ վերաբերմունքը
  • հիպերակտիվությունը կամ պասիվությունը
  • խոսքի բացակայությունը կամ դրա թույլ զարգացած լինելը
  • առանց պատճառի ծիծաղը կամ լացը
  • օտար ձայների նկատմամբ գերզգայունությունը կամ թույլ զգայունությունը
  • խաղալիքների՝ ոչ ըստ իրենց նշանակության օգտագործելը
  • այլ մարդկանց հետ լեզու գտնելու անկարողությունը:

«Այս նշանները ակտուալ են 2 տարեկանից մեծ երեխաների համար: Սակայն, եթե անգամ ձեր երեխան 2 տարեկան չկա, և ձեզ նրա զարգացման մեջ ինչ-որ բան է անհանգստացնում, դիմեք բժշկի»,- ասում է Կոմարովսկին:

Աուտիկ երեխային պետք է և կարելի է օգնություն ցուցաբերել: Թե ինչպես դա անել, կարող է ասել միայն բժիշկը հետազոտությունից հետո, քանի որ այստեղ անհրաժեշտ է անհատական մոտեցում: Բայց բուժման նպատակն ընդհանուր է բոլորի համար և կայանում է ընտանիքում լարվածության թոթափման մեջ, ուր ապրում է տվյալ հիվանդ երեխան, ինչպես նաև՝ աուտիկի ֆունկցիոնալ անկախության և կյանքի որակի բարձրացման մեջ:

Շատ քիչ դեպքերում մանկական տարիքում տեղի է ունենում ռեմիսիա, որը հանգեցնում է աուտիկ սպեկտորի խաթարումների վերաբերյալ ախտորոշման չեղարկմանը: Այդ պատճառով էլ այդքան կարևոր է բուժել ու աջակցել հիվանդ երեխային:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս