Բրիտանիայի ամենափնտրված մարդը՝ Ջեյմի Աքորթը ձերբակալվել է Իսպանիայում թմրամիջոցների հանցագործությամբ զբաղվելու կասկածանքով:
2018թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ի գումարները հաստատվելուց հետո հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում: Նախկինում ԱԱՀ-ի գումարը հարկատուներին վերադարձվում էր 180-օրյա ժամկետում:
Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանն այսօրվա ասուլիսին ամփոփեց Կարեն Կարպետյանի գլխավորած կառավարության գրանցած արդյունքները։
Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում մինիվենի գետն ընկնելու հետևանքով ութ մարդ է մահացել, ևս մեկը համարվում է անհետ կորած:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Անցնող 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն հրավիրատոմս չի ստացել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված զինված ավազակային հարձակմամբ զուգորդված երկու անձի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը:
«Վանաձոր» ՔԿՀ-ի 31-ամյա կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սափրիչով վնասել է նախաբազուկը:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, ով 2016 թվականից գտնվում է ազատազրկման մեջ:
Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ում ուսուցիչները, ծնողները և երեխաները մեղադրում են ապօրինությունների մեջ, հրաժարական է տվել: Վերջին օրերին դպրոցում դասադուլ է եղել և երեխաներն ու ծնողները ներկայացրել են դպրոցում տիրող վիճակն ու բարքերը:
«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործով առաջիկա դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Թրամփի վարչակազմը հայտարարել է Հոնդուրասի հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր պաշտպանության ավարտը:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ն:
Գյումրու ծննդատան նոր տնօրեն Արմինե Էլբակյանը պաշտոնավարման 10-րդ օրը հրաժարականի դիմում է գրել:
Նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեան փոխել է իր ժամային գոտին՝ համապատասխանեցնելով Հարվային Կորեայի ժամանակի հետ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 5-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան չի շարունակի համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ:
Երևանի Մոնթե Մելքոնայնի անվան թիվ 11 դպրոցում դասադուլը շարունակվում է: Նրանք պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարական տա:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը:
Մայիսի 4-ին, ժամը 17:13-ից մինչև 17:41-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արագածոտի մարզի Կարբի և Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 15 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2872 կրակոց:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՏԿԶ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է նախարարության կողմից որդեգրված գործունեության հիմնական ուղղությունները, կատարվող աշխատանքների ընթացքը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում արձանագրված ձեռքբերումները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո դեռ չի ընտրվել վարչապետ, նրա թիմը ձեռնամուխ է եղել ապագա կառավարության կազմի շուրջ քննարկումներին։ ԱԳ նախարարի պոստում տրվում են Դանիայի այսօրվա դեսպան, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաև Կարապետ Ռուբինյանի որդու՝ Ռուբեն Ռուբինյանի անունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Մխիթարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Երևանում անչափահասին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները: