«Ամբողջ խնդիրն այն է, թե արտահերթ ընտրություններն ինչ ժամկետում է հնարավոր կազմակերպել։ Կարծում եմ, որ ժամկետների հարցը հավելյալ քննարկման առարկա պետք է դառնա քաղաքական ուժերի կողմից, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հստակ պետք է տրվեն և, ըստ այդմ, ժամանակացույցը ձևավորվի»:
Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին մայիսի 5-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մեծ տխրություն է ապրում ակումբից հեռանալու պատճառով:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Լևան Բերյանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:
2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն մայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիաներ իրականացնելու ժամանակ ձերբակալել են:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է մշակույթի գործիչների հետ:
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի հիվանդանոցներից մեկում բժիշկները հեռացրել են կնոջ ձվարանի վրա գտնվող 60 կիլոգրամ կշռող ուռուցքը:
Պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանը, ով ղեկավարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, իր նոր գործի՝ «Դեսպանատուն» քաղաքական դրամայի պրեմիերայի առիթով զրուցել է teleprogramma.pro կայքի հետ՝ պատմելով սերիալի դերասանական կազմի և նախագծի մասին: Նոր սերիալը եթեր է հեռարձակվելու ռուսական «НТВ» հեռուստաալիքով մայիսի 7-ից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը:
Լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում պատգամավորների մանդատից հրաժարվելու պահանջի հակասահմանադրական լինելու մասին Տեր-Պետրոսյանի դիտարկմանը (iLur.am 02.05.2018), Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Իրավունք ունի իր տեսակետները հայտնել: Այո՛, պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցությունն է: Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել (hayastan24.com, 03.05.2018):
Իրավապահ մարմինները շաբաթ օրն առավոտյան ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու շտաբի երկու ակտիվիստի:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Գողը բեռնատարը վարել է մի շարք մեքենաների ուղղությամբ, բախվել դրանց, այնուհետև թողել է մեքենան ու թռել Թեմզա գետը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մանրամասներ է փոխանցում Հայաստանի խորհրդարանի պատգամավորական պատվիրակության` Արցախում ունեցած հանդիպումների մասին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին՝ ոչ վաղ անցյալում հնչած տեսակետների համաձայն, արդյո՞ք հնարավոր է Հասմիկ Պապյանին տեսել Մշակույթի նախարարի պաշտոնում, աշխարհահռչակ օպերային երգչուհին ասաց. «Նման հավակնություններ չունեմ»:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում մայիսի 5-ին տեղ գտած հրապարակումն այն մասին, թե ընկերությունը որոշել է հաշվեհարդար տեսնել վարորդների հետ ու պարտադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, բացարձակ ապատեղեկատվություն է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանն ընդառաջ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երկրի ողջ տարածքով բողոքի ակցիաներ են անցկացնում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:
Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Շոտլանդիայի անկախության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Գլազգոյում յուրաքանչյուր տարի իրականացվող երթի համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի որոշման մեջ:
«Մարդիկ, ովքեր օֆշորներում գումարներ ունեն, պարզապես պետք է շահավետ պայմաններով պարտատոմսեր գնեն, իսկ մեր պարտատոմսերի եկամտաբերությունը գրավիչ է»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում հատուկ բաժին է բացվել, որտեղ մանրամասն տեղեկատվություն է ընդգրկվում Հաղթանակի շքերթի մասին:
Լրատվամիջոցներից մեկն այսօր բացահայտ ապատեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ:
«Կարեն Կարապետյանի կառավարությանը չի հաջողվել լուծել սոցիալական բլոկի խնդիրները. աղքատությունը, որը պարփակվել է արատավոր շրջանակի մեջ, որից դուրս գալու ելքերը տնտեսական միջոցներով հնարավոր չէ իրականացնել»:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից: