ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, որ կառավարությունում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման շուրջ քննարկումներ են սկսվել:
ԱՄՆ-ի իշխանություններն, սկսած հունիսի 11-ից, կսկսեն սահմանափակել ամերիկյան այցագրերի գործողության ժամկետը, որոնք տրվում են Չինաստանից դիմողներից ոմանց:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին:
Աֆղանստանի արեւելքում «Հաքքանի» ահաբեկչական ցանցի տասնվեց «դաշտային հրամանատարներ» են սպանվել անվտանգության ուժերի կողմից երկրում անցկացված հատուկ գործողության ընթացքում:
Վրաստանի կառավարությունում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:
Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 29-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
Tesla ընկերության արտադրության ավտոմոբիլը Լագունա Բիչ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ինքնաղեկասարքի ռեժիմով ընթացքի ժամանակ բախվել է ոստիկանության կանգնած ավտոմեքենային:
Իրավակարգի ուժերը Փարիզում ձեռնամուխ են եղել միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկի տարհանմանը:
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը դադարեցնում է բողոքի ակցիան և առողջություն մաղթում Նորք-Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխված ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:
Մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով՝ 3 անչափահաս երեխա, մարմնական վնասվածքներով, ժամը 19:10-ին տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Կուբայի կենտրոնական մասում չորս մարդ է զոհվել «Ալբերտո» մերձարեւադարձային փոթորկի հարուցած հեղեղումների պատճառով:
Կիեւի Դնեպրովսկի շրջանում իր տանն անհայտ անձինք թիկունքից կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին:
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել հրադադարի ռեժիմը հարվածների փոխանակումից հետո, որը շարունակվում էր գրեթե 24 ժամ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին, ժամը 21.10-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1948 թ. ծնված Կարապետ Հ.-ն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 30-ին՝ ժամը 06:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում այրվում է երկհարկանի շինություն:
Մայիսի 29-ին՝ ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն այս կառավարության համար պատասխանատվություն չի ստանձնում, ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է՝ հարցրինք Արմեն Ռուստամյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինտենսիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դրա մասին է վկայում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաստատակամ հայտարարությունը, թե արտահերթ ընտրություններ լինելու են՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:
Մայիսի 30-ին՝ ժամը 02:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում, բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու համար պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել:
Մայիսի 29-ին՝ ժամը 23:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գնացքի գծերի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է տղամարդկանց հետ հարաբերություններից լրիվ հրաժարվելը:
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ մայիսի 30-ին Վրաստան կատարելիքպաշտոնական երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։