Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ քննարկումներն ընթանում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, որ կառավարությունում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման շուրջ քննարկումներ են սկսվել:

Փոխարենը, ինչպես նշեց նա, նման նախնական քննարկումներ տեղի են ունենում իր ղեկավարած նախարարությունում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին:

«Նախնական քննարկումներ ենք սկսել՝ հնարավոր բոլոր վերլուծություններ անելու պարագայում արդյոք հնարավոր կլինի՞ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն անել: Այսօր քննարկումները շարունակվում են, 1-2 օրում կավարտենք և տեղեկություն կտրամադրենք»,- ասաց նախարարը` հավելելով, որ հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, հնարավոր է փոխվի, բայց թանակցումը բացառվում է:

Ա. Գրիգորյանը նշեց, որ օրենքով նախատեսված է, որ սակագինը վերանայվում է 6 ամիսը մեկ անգամ, վերջին վերանայումն արվել է փետրվարին, այսինքն` հաջորդ վերանայումը կարող է լինել օգոստոսից հետո:

Գազի ներտնային սպասարկման վճարները հանելու մասին լուրերը Ա.Գրիգորյանն անվանեց իրականությանը չհամապատասխանող: Նրա խոսքով, նման քննարկումներ չեն ընթանում և չեն էլ նախատեսվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս