
Մարիամ Զադոյանը` ԱԺ նախագահի կողմից ձևավորվող մրցութային խորհրդի անդամ

2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից ձևավորվող մրցութային խորհրդի (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) կազմում խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու համար հարցազրույց:
2018 թվականի մայիսի 21-ին հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 7 թեկնածուից ներկայացել է 6-ը:
Հարցազրույցն իրականացնող աշխատանքային խումբն, (Էմիլ Ամիրխանյան, Մանե Կարապետյան և Ծովինար Խաչատրյան) ամփոփելով հարցազրույցի արդյունքները, Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի հավակնորդ է ընտրել փաստաբան Մարիամ Զադոյանին և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ: