Բաժիններ՝

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը արծաթե մեդալ է նվաճել Կալիֆոռնիայի մրցաշարում

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում:

Ստեփանյանը «Velo Pasadena Racing team» թիմի կազմում արծաթե մեդալ է նվաճել BARRY WOLFE GRAND PRIX մրցաշարում:

Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում: Մինչ այս հայ հեծանվորդը «Ontario Race Series» մրցաշարում ևս արժանացել էր ոսկե մեդալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս