
Ինչպես է փոխվել Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը՝ ըստ երկրների

2018 թվականի հունվար-մարտին Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանվել է 154.2 մլն դոլարի ապրանք։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավլն աճել է 47.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից։
Արտահանման մեծ մասը՝ 149.3 մլն դոլար, բաժին է ընկնում Ռուսաստանին։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 45.7%-ով։
Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 2.3 անգամ և կազմել 2.2 մլն դոլար։ Իսկ դեպի Ղազախստան արտահանման ծավալը եռապատկվել է՝ կազմելով 2.5 մլն դոլար։
Դեպի Ղրղզստան արտահանումը նվազել է 14.2%-ով և կազմել ընդամենը 215.6 հազար դոլար։