Բաժիններ՝

Աշխատավարձն ու գները ապրիլին

2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 163504 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձը կազմել է 137573 դրամ, մասնավոր հատվածում՝ 179475 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Միջին ամսական աշխատավարձը ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 1.4%-ով։ Այդ թվում, պետական հատվածում աշխատավարձը նվազել է 0.4%-ով, իսկ մասնավոր հատվածում աճել 1.6%-ով։

Սպառողական գներն այս նույն ժամանակահատվածում՝ 2018-ի ապրիլը 2017-ի ապրիլի համեմատ, աճել են 2.4%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս