Եվրատեսիլի հաղթողն ընկել է աստիճանից
Ցանցում հայտնվել է «Եվրատեսիլ- 2018» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլայի՝ աստիճանից ընկնելու տեսանյութը: Տեսագրությունը հրապարակված է YouTube-ում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մրցույթի առաջին կիսաեզրափակիչում երգչուհու ելույթից հետո, որտեղ Նետան առաջին տեղն է զբաղեցրել՝ հավաքելով 283 միավոր: Կադրերում երեւում է, թե ինչպես է երգչուհին աստիճանով իջնում երկրպագուների բուռն բացականչությունների ներքո: Ինչ-որ պահի Նետան բաց է թողնում բազրիքը, որպեսզի ձեռքով անի երկրպագուներին, բայց հենց այդ պահին սայթաքում է եւ ընկնում:
Նրան օգնում են բարձրանալ, ինչից հետո նա կանգ է առնում, որպեսզի, այնուամենայնիվ, ողջունի իր աջակցման խմբին: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչի արդյունքներով, որն առաջին անգամ է անցկացվել Պորտուգալիայում, հաղթանակ է տարել Իսրայելից մասնակից Նետան, որը կատարել է Toy երգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=0SY9YjBn5Kg