Բաժիններ՝

Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բաղրամյանի համայնքապետ Գոռ Միրզոյանը: «Ծնողները չեն ցանկանում, որ նա աշխատի դպրոցում»,-հավելեց համայնքապետը:

Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացրել: Նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը:

Ծնողները, մասնավորապես, նշում էին, որ դպրոցում մասնագետների պահանջարկ կա, մի ուսուցիչը տարբեր առարկաներ է դասավանդում: Հավաքվածներից ոմանք էլ տնօրենին մեղադրում էին դրամահավաքության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031