«Առանց բացառության՝ բոլոր քաղբանտարկյալները պետք է բաց թողնվեն». Քաղաքագետ

«Մինչև ընտրություններն անպայման պետք է քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, որովհետև այդ մարդիկ նստել են բանտում պայքարի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Հարցին՝ «Սասնա ծռերը» նո՞ւյնպես քաղբանտարկյալ են՝ Ե. Բոզոյանը պատասխանեց, որ իրավապաշտպան կազմակերպությունները կտան համապատասխան գնահատականները. «Կարծում եմ՝ առանց բացառության՝ բոլորը պետք է բաց թողնվեն, որ մարդիկ կարողանան մասնակցել գալիք ընտրություններին»:

Նա կարծում է՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, և նրանց գործերը փակվեն. «Շատ կարևոր է, որ մենք հին էջը փակենք, նոր էջը բացենք»:

Ե. Բոզոյանը չի ուզում առանձնացնել Սամվել Բաբայանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, «Սասնա ծռերին». «Կարծում եմ՝ այդ մարդիկ իրենց կյանքով, գործունեության արդյունքում վաստակել են այն, որ հասարակությունն իրենց գնահատի և հարգի: Կարծում եմ՝ չգնահատել, թե այդ մարդիկ ինչ ամագ են ունեցել այս փոփոխության մեջ, ուղղակի ծիծաղելի կլինի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս