
Վաղը Փաշինյանը սափրված կլինի՞, թե՞ ոչ. բուքմեքերները խաղադրույք են ընդունում

Վաղը՝ մայիսի 14-ին, Սոչիում տեղի կունենա ԵԱՏՄ գագաթաժողովը:
Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հանդիպմանը կմասնակցի նաև ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպիսի՞ տեսքով կներկայանա մայիսի 14-ին պարոն Փաշինյանը այդ կարևոր հանդիպմանը` սափրվա՞ծ, թե՞ ներկայիս տեսքով: Վիվառո ընկերությունը ընդունում է հատուկ խաղադրույքներ` կապված Նիկոլ Փաշինյանի արտաքին տեսքի հետ, որով նա կմասնակցի ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը:
Բուքմեքերը խիստ հավանական է համարում չսափրված լինելու տարբերակը, որի օգտին խաղադրույքի գործակիցը 1,13 է։
Չսափրված լինելու գործակիցը 5 է։ Այսինքն, եթե Փաշինյանը սափրված գնա հանդիպմանը, այդ տարբերակի օգտին խաղադրույք արածների գումարը կհնգապատկվի։