Բաժիններ՝

Պետք չի ընկնել մանր-մունր կոռուպցիաների հետևից, պետք է պարզապես կյանքի կոչել ապօրինի հարստացման դեմ մեխանիզմը. Աշոտ Խուրշուդյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

1/ Գրելու եմ, թե պետական կառավարման համակարգը որտեղից ուր հասավ։ Քանի որ գործադիրը հիմնովին փոխվեց, կարևոր եմ համարում ինստիտուցիոնալ հիշողությունը։

2/ Այս մի խորհուրդս արագ կարող եմ գրել։ Նախորդ իշխանությունը մի կարևոր բան արեց՝ քրեականացրեց ապօրինի հարստացումը։ Սակայն միևնույն ժամանակ ներդրեց թերի համակարգ, որով այն դարձավ անիրագործելի։ Պետք չի ընկնել մանր-մունր կոռուպցիաների հետևից։ Պետք է պարզապես կյանքի կոչել ապօրինի հարստացման դեմ մեխանիզմը։ Մնացածն ինքն-իրեն կլինի։

Հ.Գ. – Քանի որ գնում եմ գործուղման, որոշել եմ ճանապարներին գրել այն համակարգերի մասին, որոնց կամ նախաձեռնողն եմ եղել, կամ էլ մասնակիցը։ Մասնավորապես. գնումների համակարգ, քաղաքացիական ծառայություն (Արտակ Զեյնալյանն ի դեպ նույն խմբում էր), պետական կառավարման ամբողջ տրամաբանությունը ու բյուջեի հետ կապվածությունը … ՊՈԱԿ-ներ, հիմնարկներ, ԾԻԳ-եր, ռեֆորմներ, ռեֆորմների արգելակներ, արտաբյուջե … թեմաներն այնքան շատ են, որ ինչ-որ առաջնահերթություն երևի որոշեմ։ Սրանով էլ կփորձեմ օգնել։ Ինստիտուցիոնալ հիշողությունը կարևոր բան է, ու ափսոս է դրանք չգրելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031