Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը անցնող շաբաթվա ընթացքում
Մայիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,599,234 ԱՄՆ դոլար 485.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 71,135,704 ԱՄՆ դոլար 487.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,500,000 դոլարի առք և վաճառք 486.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,013,565 եվրո 578.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,587,293 եվրո 581.27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 862,722,761 ՌԴ ռուբլի 7.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 546,356,500 ՌԴ ռուբլի 7.83 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: