Բաժիններ՝

NASA-ն նպատակադրվել է իր նոր տիեզերանավը Լուսին ուղարկել 2019 թվականի վերջին

Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն նպատակադրվել է իր Orion նոր տիեզերանավը Լուսին ուղարկել 2019 թվականի վերջին: Ապրիլի 26-ին Հյուսթոնում (Տեխասի նահանգ) կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի տնօրեն Էլեն Օչոան։

«Մենք հույս ունենք արձակումն իրականացնել 2019 թվականի վերջին,- նշել է նա:- Դա այն նպատակն է, որին մենք ձգտում ենք»:

Նա հիշեցրել է, որ NASA-ի մասնագետներն անցյալ տարի կատարել են Orion-ի ստեղծման նախագծի իրագործման համակողմանի գնահատում եւ ենթադրություն են հայտնել, որ արձակումն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն փոխադրել 2020 թվականի սկիզբ: «Բայց մենք այնուամենայնիվ տրամադրված ենք, որ տիզերանավը Լուսին ոււղարկենք 2019 թվականի դեկտեմբերին»,- ընդգծել է կենտրոնի տնօրենը:

Ենթադրվում է, որ դա կլինի անօդաչուավոր թռիչք: Orion-ը կթռչի Լուսնի շուրջը եւ կվերադառնա Երկիր: Դեպի մեր մոլորակի առաջին արբանյակ առաջին օդաչուավոր թռիչքը տիեզերանավը կկատարի նույնպես առանց վայրէջքի՝ NASA-ի ներկայիս պլանների համաձայն՝ 2023 թվականից ոչ ուշ:

Տիեզերանվի մշակումն իրականացնում է Lockheed Martin կորպորացիան: Orion-ը տիեզերք դուրս բերելու համար ստեղծվում է նոր Space Launch System (SLS) ծանր տանող հրթիռը, որի վրա աշխատում են Boeing-ի կոնստրուկտորները: NASA-ն հույս ունի, որ 2030-ական թվականների կեսերին աստղանավորդներն Orion-ի միջոցով արշավ կկատարեն դեպի Մարս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս