Բաժիններ՝

Ընկճախտից խուսափելու դյուրին միջոց են գտնվել

Ֆիզիկական ակտիվությունն օգնում է ընկճախտից խուսափել ցանկացած տարիքում: Դա պարզել են ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Շվեդիայի եւ Ավստրալիայի մի խումբ գիտնականներ: Այդ մասին հաղորդել է EurekAlert!-ը:

Գիտնականները համադրել են 49 ուսումնասիրությունների արդյունքները, որոնք անցկացվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Բժիշկներն ավելի քան յոթ տարի հետեւել են հոգեպես առողջ գրեթե 177 հազար մարդկանց եւ պարզել, որ ֆիզիկական բեռնվածության բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի քիչ են ենթակա ընկճախտի առաջացման ռիսկին՝ անկախ սեռից, տարիքից եւ աշխարհագրությունից:

Հետազոտողները չեն դադարեցնում հետազոտությունը եւ ապագայում կփորձեն որոշել էներգածախսումների նվազագույն անհրաժեշտ մակարդակը մենթալ հիվանդության զարգացումը կանխելու համար: Նրանք հույս ունեն, որ դիտարկումների ներկայացված արդյունքները կնպաստեն առողջ կենսակերպի տարածմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են գիտական Հոգեբուժության ամերիկյան գիտական հանդեսում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս