Բաժիններ՝

Արցախի արտգործնախարարը հանդիպել է Հարավային Օսիայի գործընկերոջ հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 29-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին։

Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դմիտրի Մեդոևը կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ մասնագիտական ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2001 թ. Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Համագործակցության և խորհրդատվությունների մասին» արձանագրության շրջանակներում փոխգործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս