Բաժիններ՝

Երեխեքը գոռում էին, կանգնի, բայց չէր կանգնում. Ոստիկանական մեքենայի կողմից վրաերթի ենթարկված տղան պատմում է. news.am

Հրազդանում ապրիլի 21-ին, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ երիտասարդների կազմակերպած երթի ժամանակ ոստիկանական մեքենայի կողմից վրաերթի ենթարկված եւ Հրազդանի բժշկական կենտրոնում հայտնված 17-ամյա Ժորա Դանիելյանն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել եւ բուժումը կշարունակի տանը:

Ժորա Դանիելյանը NEWS.am-ին մանրամասներ է պատմել դեպքի մասին՝ նշելով. «Մենք խաղաղ երթ էինք անում, հասել էինք դատարանի մոտ, մեկ էլ ոստիկանության ՊՊԾ-ի մեքենան հետեւից հարվածեց, ու ես ընկա դիմացի մեքենայի վրա: Երեխեքը խառնվեցին, սկսեցին գոռալ՝ «Կանգնի, կանգնի», բայց ինքը չէր կանգնում, շարունակում էր քշել: Ոստիկանն անգամ չիջավ ու օգնություն ցույց չտվեց: Էդտեղ հավաքված ոստիկաններից եւ ոչ ոք չօգնեց: Ինձ ցուցարարներն են հասցրել հիվանդանոց: Ոստիկանը մի անգամ է եկել հիվանդանոց ու ասել, թե արգելակները չեն աշխատել»: Ժորան նշեց, որ այդ քայլով փորձել են իրենց վախեցնել, ճնշել: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս