Արհեստական ինտելեկտը 2040 թվականին կարող է սկսել միջուկային պատերազմ. հետազոտություն

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ապագայում արհեստական ինտելեկտը կարող է պրովոկացիայի ենթարկել «միջուկային» պետություններից մեկին՝ միջուկային հարված հասցնելու մեկ այլ պետության:

Ամերիկյան ոչ առևտրային RAND Corporation կազմակերպությունը հրապարակել է հետազոտություն, ըստ որի՝ արհեստական ինտելեկտը կարող է միջուկային պատերազմի պատճառ դառնալ 2040 թվականին:

Վերլուծաբանները պնդում են, որ ժամանակի ընթացքում աշխարհը հասկացել  է, որ միջուկային զենքի կիրառումը կարող է փոխադարձ ոչնչացման պատճառ դառնալ, իսկ արհեստական ինտելեկտը, որ չունի ծայրահեղ իրավիճակներում գործելու փորձ,  կարող է սխալ գնահատական տալ իրավիճակներին:

«Որոշ վերլուծաբաններ վախենում են նրանից, որ արհեստական ինտելեկտից կախվածությունը կարող է բերել կատաստրոֆիկ սխալների նոր տեսակների»,- նշում է վերլուծության հեղինակ Էնդրյու Լոնը:

RAND Corporation-ի վերլուծությունում նշվում է, որ արհեստական ինտելեկտը կարող է խաթարել աշխարհաքաղաքական կայունությունը և ոչնչացնել միջուկային զենքի կարգավիճակը՝ որպես կանխարգելիչ միջոց:

Արհեստական ինտելեկտը հետագայում կարող է խորհուրդ տալ կիրառել զենքն անգամ այն ժամանակ, երբ հակառակորդը նպատակ չունի պատերազմ սկսել: Սա  կլինի այն պատճառով, որ արհեստական ինտելեկտը կուզի հարձակման միջոցով ստանալ առավելություն և արդյունքներ:

Իլոն Մասկն էլ նշել է, որ արհեստական ինտելեկտըն ապագայում և արդեն այսօր ավելի վտանգավոր է, քանի միջուկային զենքը:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս