Բաժիններ՝

Տոկիոն Սեուլին բողոք է հայտնել վիճելի կղզիների պատկերով շոկոլադի պատճառով

Ճապոնիան բողոք է հայտնել Հարավային Կորեային այն բանի կապակցությամբ, որ այն շոկոլադի վրա, որն ապրիլի 27-ին կմատուցվի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ընթրիքի ժամանակ, միասնական Կորեայի քարտեզի վրա պատկերված են Տակեսիմա (կորեերեն Տոկտո) կղզիները, որոնց հավակնում է Տոկիոն։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Ասիայի եւ Օվկիանիայի դեպարտամենտի ղեկավար Կենձի Կանասուգին կանչել է Տոկիոյում Հարավային Կորեայի դեսպանության ղեկավարությանը եւ բողոք հայտնել, քանի որ դա հակասում է սույն հարցի նկատմամբ Ճապոնիայի դիրքորոշմանը: Դիվանագիտական ուղիներով համանման բողոք է հայտնվել նաեւ Սեուլում Ճապոնիայի դեսպանության միջոցով: Տոկտո (ճապոնական անվանումը Տակեսիմա) կղզեխումբը գտնվում է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ կղզիները դարձան Կորեայինը: Ճապոնիան դա անվանում է «ապօրինի օկուպացում» եւ կղզիները համարում է իր տարածքի մի մասը եւ վարչականորեն դրանք ներառում է Սիմանեի պրեֆեկտուրայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30