Բաժիններ՝

Վալվերդեն կարող է հեռացվել «Բարսելոնայից», նույնիսկ, եթե հաղթի առաջնությունը և Իսպանիայի գավաթը

Կատալոնացիների մարզչի ապագան հարցականի տակ է: Ինչպես հաղորդում է իսպանական As պարբերականը, նույնիսկ, եթե գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնայի» հետ ձևակերպի ոսկե դուբլ, «կապտանռնագույնների» ղեկավարությունը, միևնույն է, պլանավորում է հեռացնել նրան ամռանը:

Հաղորդվում է, որ այդպիսի որոշման պատճառը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» ձախողումն է, քանի որ հենց այդ մրցաշարն է կարևոր նոր հովանավորների համար:

Հիշեցնենք, որ Վալվերդեն գլխավորեց «Բարսելոնան» 2017թ. ամռանը: Պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար: Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որում «Բարսելոնան» 5:0 հաշվով ջախջախեց «Սևիլիային»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30