Բաժիններ՝

«Կգնամ Ռուսաստան: Աշխարհի առաջնությունն առանց ինձ չի լինի Աշխարհի առաջնություն». Զլատան Իբրահիմովիչ

«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ մեկնելու է Ռուսաստան՝ Աշխարհի առաջնությանը, բայց չի նշել, թե որպես ինչ կգնա աշխարհի առաջնությանը՝ ֆուտբոլի՞ստ, թե՞ երկրպագու:

– Դու պատրաստվո՞ւմ ես խաղալ Աշխարհի առաջնությունում:

– Այո, ես պատրաստվում եմ գնալ Աշխարհի առաջնությանը:

– Ի՞նչ կոշիկներ կլինեն քո հագին այնտեղ՝ դասակա՞ն, թե՞ սպորտային:

– Ես ասացի, որ կգնամ, բայց ավելին ասել չեմ պատրաստվում: Եթե ասեմ ավելին, մարդիկ կկախեն ինձ: Ես պետք է զգույշ լինեմ իմ արտահայտութուններում:

Աշխարհի առաջնությունն առանց ինձ չի լինի Աշխարհի առաջություն,- նշել է 36-ամյա ֆուտբոլիստը Ջիմի Կիմելի երեկոյան շոուի ընթացքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս