Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Շարժայի մրցաշարի 5-րդ տուրում
Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը կիսեց միավորը մրցակցի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց:
Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանն ունի 4 միավորով և առաջատարից հետ է մեկ միավորով, իսկ Մանուէել Պետրոսյանը հավաքել է 3,5 միավոր:
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: