
«Սիթին» ցանկանում է ստորագրել հենակետայինի, կիսապաշտպանի և կենտրոնական պաշտպանի

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ձեռք բերել առնվազն 3 ֆուտբոլիստների՝ հենակետայինի, ունիվերսալ կիսապաշտպանի և, հավանաբար, կենտրոնական պաշտպանի:
Ֆրեդին («Շախտյոր») հետևելով՝ «քաղաքայինների» հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել հենակետայիններ Յուլիան Վայգլը («Բորուսիա» Դ.), Ժորժինյոն («Նապոլի») և Ժան-Միկայել Սերին («Նիս»), որոնց տրանսֆերները գնահատվում են յուրաքանչյուրի համար 40 մլն ֆունտից ոչ պակաս:
Բացի այդ, «Սիթին» դիտարկում է Թոմ Լեմարի («Մոնակո») և Էդեն Ազարի («Չելսի») տարբերակները, բայց լոնդոնցիները հավանաբար չեն ցանկանա ուժեղացնել Պրեմիեր լիգայի իրենց մրցակցին: Կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը պակաս կարևոր է «Մանչեսթեր Սիթիի» համար, ով, սակայն, հետևում է Տոբի Ալդերվեյրելդի («Տոտենհեմ») շուրջ ստեղծված իրավիճակին:
Մինչև հիմա «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տրանսֆերների վրա ծախսել է 150 մլն ֆունտ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ իսպանացու տրանսֆերային ծախսերը կարող են գերազանցել 600 մլն ֆունտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը