Ապրիլի 11-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմի տանիքը փլուզվել է, 3 խոշոր եղջերավոր անասուն մնացել են փլատակի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների ավելի սրման ականատեսն ենք։ Մենք մտնում ենք մի իրավիճակի մեջ, երբ արևմտյան պետությունների և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում չարժե սպասել»:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր:
Ապրիլի 9-ին, ժամը 1.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկից «ձախ էպիդոքսալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1995 թ. ծնված Ռազմիկ Գ.-ին, իսկ ժամը 5.05-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Սեդրակ Մ.-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին։
Սիրիայի զինվորական հրամանատարությունն ԱՄՆ-ի հարվածին նախապատրաստվելու շրջանակներում մարտական օդուժի մի մասը տեղափոխել է «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա, ինչպես նաեւ զինվորականներին տարահանել է մի շարք հրամանատարական կետերից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ժամը 13:50-ի սահմաններում Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ПАЗ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նոր նշանակումներ կատարելու մասին:
Ալժիրում Իլ-76ՏԴ ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 181 մարդ:
Երևանի քաղաքապետարանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ բաղադրությամբ նյութի բաղադրությունը փորձագետները չեն կարողանում պարզել:
Ադրբեջանում շարունակվում են ընտրությունների ժամանակ ավանդական դարձած կեղծումները: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր
Սիրիայի Դումա քաղաքում ապրիլի 7-ից հետո շուրջ 500 մարդ է բժշկի դիմել թունավոր նյութերի ներգործության նշաններով:
ԵՄ հանձնաժողովը կոչ է արել Կիպրոսի իշխանություններին հեռուստատեսության և ռադիոյի եթերում ավելի շատ տեղ հատկացնել հայերեն և կիպրական արաբերեն (մարոնիտ) լեզուներին:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Թուրքիան Սիրիայում ընթացող գործընթացներում այս կամ այն չափով կախված է Ռուսաստանից: Եվ դա կարող է հանգեցնել նրան, որ չաջակցի Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու Հայաստանի դեմ:
Ապրիլի 11-12-ի երեկոյան ժամերին, ապրիլի13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի ապրիլի 11-ին, (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը՝ բաղկացած 3 մասից:
Քոչարյանը վստահ է՝ ԱՄՆ-ի կողմից արձագանք լինելու է, թեև Թրամփի նշած 48 ժամն արդեն լրանում է, պարզապես այդ արձագանքի ձևն ու բովանդակությունը ճշտման փուլում է։
Այսօր տեղի ունեցավ «Թվային գարունը Հայաստանում» («Digital spring in Armenia») խորագրով մամուլի ասուլիսը, որ նվիրված էր ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք «Հայկական Blockchain Ֆորում» ( «Armenian Blockchain Forum») առաջին միջազգային համաժողովին։
Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ և գազ, ինչի միջոցով Եվրոպան փորձում է չեզոքացնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից:
Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանի միակ հայկական եկեղեցին մնացել է հարևանությամբ ապրող Հաթուն Չաչուր անունով մի մուսուլման կնոջ (ազգությամբ քուրդ-խմբ.) խնամքին:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերն, սկսած ապրիլի 11-ից, զորավարժություններ կանցկացնեն Սիրիայի ափի մերձակայքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ապրիլի 6-ին ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:
2018 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ՊՆ բողոքը:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են ապրիլի 11-ի առավոտից, ընթանում են լուրջ խախտումներով:
«Ուրան-6» եւ «Ուրան-9» ռոբոտատեխնիկական համալիրները կարող են Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել Հաղթանակի զորահանդեսին:
Ապրիլի 11-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4ա հասցեում գտնվող «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրի մոտակայքում բարդին փտած է, առկա է և ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը գնում է, և ասում են՝ գնացողի հետևից շատ վատ բաներ ասել չի կարելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Սերժ Սարգսյանի ղեկավարության 10 տարիները՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ապրիլի 11-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների թիվ 15 փողոցում այրվում է տուն:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել: