5 պատճառ՝ ինչու են Ձկներն ու Կույսերն իդեալական զույգ
Միմյանց ավելի լավն են դարձնում։ Կույսերը ոչ միշտ են լավագույնը տեսնում մարդկանց մեջ, տարբեր իրավիճակներում, ինչի արդյունքում հեշտությամբ են սրտնեղում։ Ձկները հավատում են մարդկանց, ուրախությամբ երկրորդ հնարավորություն տալիս՝ նույնիսկ չենթադրելով, որ նրանք կարող են վատ մտադրություններ ունենալ։ Կույսերը տեսնում են Ձկների անսահման բարությունը և հիանում նրանով։ Ձկների կողքին Կույսերը կարողանում են շեղվել իրենց քննադատական հայացքից և կյանքը տեսնել Ձկների աչքերով։
Ի տարբերություն Կույսերի՝ Ձկներն այնքան էլ ակտիվ չեն աշխատանքի հարցում։ Նրանք հաճախ ալարկոտ են, իսկ երբ իրավիճակը բարդանում է, կարող են ծայրահեղ անփույթ վերաբերվել իրենց։ Նրանք տեսնում են՝ որքան են Կույսերն աշխատում, ձգտում նմանվել նրանց, ոգեշնչվում են փորձել՝ հանձնվելու փոխարեն։
Հաջողության են հասնում այնտեղ, ուր մյուսներն անհաջողության են մատնվում։ Ձկներն այնքան էլ լավ կազմակերպիչներ չեն, իսկ Կույսերը գործողությունների հստակ ծրագիր ունեն։ Ձկներն անուշադրության են մատնում դետալները, իսկ Կույսերը դրանցով են ապրում։
Նպաստում են միմյանց ինտելեկտուալ զարգացմանը։ Չնայած կենդանակերպի այս երկու նշանները տարբեր աշխարհայացքներ ունեն, նրանք կարողանում են խոսել միմյանց հետ։ Կույսերը հիմնվում են՝ տրամաբանական, Ձկները՝ ստեղծագործական կողմի վրա։ Նրանք հիանում են զուգընկերոջ մտքերով։
Ուժեղ զգացմունքային կապ ունեն։ Կույսերը զգացմունքային են, բայց դա ցույց չեն տալիս։ Որպես կանոն, զգացմունքների մասին չեն խոսում։ Ձկները զգացմունքներով են ապրում, առանց խնդրի արտահայտում դրանք։ Նրանք կարողանում են գեղեցիկ հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են իսկական զգացմունքների վրա։
Փոփոխական են։ Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչներն էլ կարող են փոխվել։ Նրանք հասկանում են աճելու կարևորությունը։ Բաց են էքսպերիմենտների և անհայտ ապագայի համար։
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը