
Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 25 շենքի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira մակնիշի 69 AM 969 համարանիշի և Mercedes մակնիշի 95 ՕՕ 009 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: