
«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է Պոգբային և Մարսիալին փոխարինել Նեյմարով

Պատրաստվում է հզոր գործարք: «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարով:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, այդ տրանսֆերն իրականացնելու համար մանկունյանցիները կառաջարկեն փարիզեցիներին 2 ֆուտբոլիստ՝ Պոլ Պոգբային և Անտոնի Մարսիալին և 57 մլն եվրո: Նեյմարը դժգոհ է մրցաշրջանից ՊՍԺ-ում և պատրաստվում է հեռանալ ֆրանսիական ակումբից 2018թ. ամռանը: Պոգբան դուբլ ձևակերպեց մանչեսթերյան դերբիում, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով (3:2):
Մարսիալը մնացել էր պահեստայինների նստարանին: Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան հաղորդել էր, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան երկու ամիս առաջ իր հաճախորդին առաջարկել է «քաղաքայիններին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը