NASA-ն արևային ակտիվության տեսանյութ է հրապարակել
NASA-ն հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրված է արեգակի մագնիսական դաշտի ակտիվությունը։
Հոլովակն արվել է Արեւային դինամիկայի դիտարանի կողմից Helioviewer սարքի օգնությամբ: Տեսագրության մեջ երեւում են մագնիսական դաշտի ուժային գծերի բազմաթիվ վառ աղեղներ, որոնք ձգվում են Արեգակի մակերեւույթից: Տեսանյութը նկարահանվել է մարտի 27-28-ին արեւային ակտիվության՝ մի քանի օր տեւած բացակայությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: