IT-մասնագետների հայտնաբերած վիրուսը գողանում է հանրաճանաչ մեսենջերների մեծամասնության տվյալները
IT-մասնագետները հայտնաբերել են նոր վիրուս, որը կարող է տեղեկատվություն գողանալ հանրաճանաչ մեսենջերների եւ տվյալների փոխանակման ծառայությունների մեծ մասից: Այս մասին իրենեց բլոգում հայտնել են Միացյալ Նահանգների Trustlook ընկերության մասնագետները: com.android.boxa կոչվող վիրուսային ֆայլը մասնագետները հայտնաբերել են Cloud Module-ի չինական հավելվածում:
Կիբեռանվտանգության մասնագետների տվյալներով՝ տրոյանն օգտագործում է վնասաբեր կոդ, որը հակավիրուսին թույլ չի տալիս կատարել նույնականացման եւ վերլուծության գործընթաց: Ստացված տվյալները com.android.boxa-ն ուղարկում է ինքնավար ծրագրային ապահովմամբ հեռավոր սերվեր: Trustlook-ի բլոգում նշվում է, որ հայտնաբերված վիրուսը տեղեկատվություն է հավաքում Telegram-ից, Twitter-ից, Viber-ից, Facebook Messenger-ից, Skype-ից, Line-ից, Weibo-ից եւ այլ հավելվածներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: