Բաժիններ՝

Սալահը Եգիպտոսի ընտրություններում ստացել է 1 միլիոնից ավելի ձայն. Մամուլ

Երկուշաբթի օրը Եգիպտոսում հայտարարեցին նախագահական ընտրությունների արդյունքները: Աբդել Ֆատաս ալ-Սիսին ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը՝ 97.1 տոկոս ձայն, իսկ նրա մրցակիցը՝ միայն 2.9 տոկոս:

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է տեղեկատվություն, ըստ որի՝ եգիպտացի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահն ընտրությունների ժամանակ ստացել է մոտ մեկ միլիոն ձայն:

Առհասարակ, Սալահը Եգիպտոսում ոչ միայն ֆուտբոլիստ է, այլև սիրված հասարակական գործիչ. նա կառուցում է դպրոցներ, հիվանդանոցներ և ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ:

Իրականում, մամուլում շրջանառվող տեղեկություններն ուռճացված են, քանի որ Սալահի՝ մեկ միլիոն ձայն ստանալու մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվում:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

1. Պաշտոնական տեղեկություններով՝ ընտրությունների ժամանակ անվավեր է ճանաչվել 1.762 միլիոն քվեաթերթիկ, դա կազմում է ձայների 7.27 տոկոսը:

2. Բրիտանական The Economist պարբերականը գրել էր, որ եգիպտացիների մեծ մասը, հիմնական թեկնածուներից բացի, քվեարկել է Սալահի օգտին: Այս լուրը շատ արագ տարածվեց ամբողջ մամուլում՝ դառնալով վիրուսային գովազդ:

3. Լուրի հետ զուգահեռ՝ սկսեցին տարածվել նաև քվեաթերթիկների լուսանկարներ, որոնց վրա գրված էր՝ Սալահը Եգիպտոսի հերոսն է:

Եգիպտական մամուլը տարածվող լուրերից հետո գրեց, որ Սալահի վերաբերյալ չկա պաշտոնական տեղեկատվություն, սակայն այն, որ Եգիպտոսի ընտրություններում Սալահը հավաքել է ձայների 2-3 տոկոսից ավելին, փաստ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս