Ուշադրություն․ ինչու է կարևոր վիտամին E-ն
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը կարևոր է առողջության և գեղեցկության համար։ Այն ամրացնում է իմունային համակարգը, նպաստում արյան շրջանառության լավացմանը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում սրտի առողջությանը, պաշտպանում մի խումբ հիվանդություններից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վիտամին E-ով հարուստ են ձիթապտղի, կոկոսի, ավոկադոյի յուղերը, սպանախը, արևածաղկի սերմերը, ընդեղենը, ամբողջահատիկները։
Խթանում է մազերի աճը։ Վիտամին E-ն օգնում է վերականգնել մազերի վնասված ֆոլիկուլները, խթանում մազերի աճը։ 2 պարկուճ վիտամին E-ն խառնեք 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ կոկոսի յուղի հետ։ Քսեք գլխին, 30 րոպե անց լվացեք մազերը։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ։
Օգնում է սպիների ապաքինմանը։ Վիտամին E-ն արագացնում է վնասված մաշկի ապաքինումը։ Բացի այդ՝ այն խոնավեցնում է մաշկը։ Վիտամին E-ն քսեք մաշկի վնասված հատվածին, մերսեք 5-10 րոպե։ 30 րոպե անց լվացեք սառը ջրով։
Պայքարում է կնճիռների դեմ։ Վիտամին E-ն կարող է օգտագործվել կնճիռների, տարիքային բծերի և ծերացման հետևանքով առաջացող այլ խնդիրների դեպքում։ Այս վիտամինը հաջողությամբ պայքարում է նաև ազատ ռադիկալների ազդեցությամբ տեղի ունեցող բացասական փոփոխությունների դեմ։ Ամեն օր՝ քնելուց առաջ, մաշկի խնդրահարույց հատվածին վիտամին E քսեք, առավոտյան լվացեք տաք ջրով։
Օգտագործվում է մաշկի հիպերպիգմենտացիայի դեպքում։ 1 կամ 2 պարկուճ վիտամին E-ն խառնեք 1 թեյի գդալ գերչակի յուղի հետ։ Քնելուց առաջ քսեք մաշկին, առավոտյան լվացեք։ Օգտագործեք ամեն օր՝ մեկ ամսվա ընթացքում։ Կարող եք վիտամին E-ով մերսել մաշկը 10-15 րոպե։
Փափկեցնում է կոշտ, չոր ձեռքերը։ Վիտամին E-ն կօգնի խոնավեցնել չոր, կոպիտ ձեռքերը։ 2 պարկուճ վիտամին E-ն խառնեք 1 կիտրոնի հյութի, մի փոքր մեղրի և տաք ջրի հետ։ Ձեռքերը դրանում թողեք 10-15 րոպե։ Չորացնելուց հետո խոնավեցնող կրեմ քսեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը