
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանների եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը, հանրապետությունում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին:
Երկրի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարականներ է տվել քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: