Հարվի Քեյթելը կխաղա Լունգինի «Եսավ» ֆիլմում
Ամերիկացի դերասան Հարվի Քեյթելը, որն առավել հայտնի է «Քրեական ընթերցվածք», Կատաղած շներ», «Մայրամուտից մինչեւ լուսաբաց» ֆիլմերում խաղացած իր դերերով, կմասնակցի Պավել Լունգինի «Եսավ» առաջին անգլալեզու կինոնկարին: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը:
Ինչպես գրում է հրատարակությունը, ֆիլմում նաեւ խաղալու են Լիոր Աշքենազին, Մարկ Իվանիրը, Յուլյա Փերեսիլդը եւ Քսենյա Ռափոփորթը:
«Այս պատմության հետ կապված կոնֆլիկտներն ու խանդը կարող են աննկարագրելի հուզմունք պատճառել բոլորին»,-հայտարարել է 78-ամյա Քեյթելը:
Նկարահանումներն ապրլին կսկսվեն Իսրայելում: Սպասվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: