«ՊՍԺ: Ես երջանիկ եմ «Յուվենթուսում»». Ալեգրի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր չէ հեռանալ թուրինյան ակումբից: Հաջորդ ամռանը ՊՍԺ-ն կբաժանվի իր ներկայիս մարզիչ Ունայի Էմերիից, ում պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ կմոտենա ավարտին:
Այդ բանի հետ կապված մամուլում տեղեկություն է հայտնվել, որ թիմը կարող է գլխավորել մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Այն հարցին, թե նա ինչ է մտածում ՊՍԺ տեղափոխվելու մասին, իտալացին պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ինչքան կմնամ «Յուվենթուսում»: Ամեն ինչ կախված է արդյունքներից: Եթե դրանք կան, դու լավն ես: Եթե չկան, դու վատն ես:
Տվյալ պահին ես պայմանագիր ունեմ մինչև 2020 թվականը և ես երջանիկ եմ այստեղ»,- ասել է Ալեգրին: Նախօրեին Մասիմիլիանոն ճանաչվել է Սերիա Ա-ի 2017թ. լավագույն մարզիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը