
«Բարսելոնան» ջենթլմենական պայմանագիր է կնքել «Ատլետիկոյի» հետ Գրիզմանի վերաբերյալ

Կատալոնացիները չեն ստիպի հարձակվող Անտուան Գրիզմանին հեռանալ «Ատլետիկոյից», բայց ֆրանսիացու՝ ակումբը փոխելու ցանկության դեպքում կլինեն նրա առաջին ընտրությունը: Վերջին ժամանակները մամուլում անընդհատ ավելի շատ տեղեկություն է հայտնվում այն մասին, որ ամռանն Անտուան Գրիզմանը կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Ինչպես հաղորդում է AS-ը, ոչ մի նախնական համաձայնություն ակումբների միջև գոյություն չունի, սակայն դրա փոխարեն՝ «կապտանռնագույնները» «Ատլետիկոյի» հետ կնքել են բանավոր ջենթլմենական պայմանագիր: Դրա էությունը կայանում է նրանում, որ «հնդկացիները» կփորձեն համոզել Գրիզմանին մնալ, իսկ կատալոնացիներն իրենց հերթին՝ տրանսֆերի հայտեր չեն ներկայացնի այնքան ժամանակ, քանի դեռ ֆուտբոլիստը չի որոշել հեռանալ ակումբից:
Իսկ եթե Անտուանը ցանկանա փոխել թիմը, ապա «Բարսելոնան» կլինի առաջինը, ով կիմանա այդ մասին և կստանա տրանսֆերի առաջնահերթ հնարավորություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը