«Ռեալն» ամռանը կվաճառի Բեյլին, Կովաչիչին և Իսկոյին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ամռանը մտադիր է արմատապես վերակառուցել թիմը և ազատվել ամենաքիչը երեք աստղային ֆուտբոլիստներից: Ըստ AS-ի տեղեկության՝ այդ ցուցակի մեջ են հայտնվել Գարեթ Բեյլը, Մատեո Կովաչիչը և Իսկոն:
Պարբերականը տեղեկացնում է, որ իսպանացի կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, կուղևորվի Անգլիա, որտեղ նրա նկատմամբ հավակնություններ ունեն երկու մանչեսթերյան գրանդները: Ընդ որում, Իսկոյի գինը տատանվում է 80 մլն եվրոյի սահմաններում:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում նաև Գարեթ Բեյլի նկատմամբ, սակայն այդ տրանսֆերը գտնվում է հարցականի տակ, քանի որ «Ռեալը» վալիացու համար ուզում է ստանալ 100 մլն եվրո, այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» դժվար թե վճարի նման գումար, եթե չվաճառի իր առաջատարներից մեկին:
Իսկ Մատեո Կովաչիչը ցանկանում է վերադառնալ Իտալիա, որտեղ նրա նկատմամբ հավակնում են միանգամից մի քանի ակումբներ, որոնցից ֆավորիտ է հանդիսանում «Ինտերը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը