
Քրիստինա Ագիլերան ցուցադրել բնական դեմքը

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան առանց դիմահարդարման եւ կեղծամի լուսանկարվել է Paper magazine հրատարակության համար: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Շոու բիզնեսում 20-ամյա ողջ կարիերայի ընթացքում աստղն օգտագործել է բազմաթիվ դեկորատիվ կոսմետիկաներ: Երբ 37-ամյա Ագիլերայի դեմքը խոշոր պլանով հայտնվեց հանդեսի շապիկին, երկրպագուները նկատեցին պեպեններ, որոնք երգչուհին խնամքով թաքցնում էր տոնային քսուքի հաստ շերտի եւ դիմափոշու տակ:
«Ինձ միշտ դուր է եկել փորձեր անելը: Ես սիրում եմ թատերայնությունը, սիրում եմ ստեղծել նոր սյուժե եւ կերպարներ մարմնավորել բեմի վրա կամ տեսահոլովակում: Եմ արտիստուհի եմ իմ խառնվածքով: Բայց այժմ, նույնիսկ երաժշտության մեջ, ես ինձ գնահատում եմ այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես ազատություն եմ զգում՝ դեն նետելով բեմական իմիջը եւ ցուցադրելով իմ բնական գեղեցկությունը»,-պատմել է երգչուհին:
Սակայն նա հավելել է, որ շատ է սիրում մեյքափը, եւ անպայմանորեն կվերադառնա նախկին վառ կերպարին: Քրիստինա Ագիլերան ամերիկացի երգչուհի է, դերասանուհի, պարուհի, պրոդյուսեր, հեռուստաաստղ եւ երգերի հեղինակ: Նա արժանացել է վեց «Գրեմմի» մրցանակի եւ մեկ «Լատինական Գրեմմի մրցանակի»: