Բաժիններ՝

Չինացի գիտնականների մշակած տիեզերական ապարատը կարող է ձևափոխվել թռչելու ընթացքում

Կրող-հրթիռների տեխնոլոգիաների չինական ակադեմիան (CALT) հայտարարել է օդատիեզերական թռչող ապարատի մշակման մասին, որը կարող է փոխել իր կոնֆիգուրացիան թռիչքի ժամանակ: Ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, տիեզերանավի ստեղծման համար նախատիպ է դարձել մեղվի մարմինը։

Հայտարարության մեջ ասվում է, որ «թռչող ապարատի ձեւափոխվելու՝ կորպուսի կոնֆիգուրացիան փոխելու կարողությունը, թույլ կտա թռիչիքի ժամանակ նվազեցնել դիմադրությունը եւ վառելիքի ծախսերը»: Առաջին փորձարկումների տվյալներով՝ «այս ինովացիան թույլ է տալիս աէրոդինամիկական դիմադրությունը նվազեցնել ավելի քան 20 տոկոսով, ինչը, իր հերթին, մեծացնում է վառելիքի օգտագործման արդյունավետությունը»:

Ինչպես նշում է ինժեներ Հու Գոտունը, նման դրական արդյունքը «մեծ նշանակություն ունի ոչ միայն օդատիեզերական արդյունաբերության զարգացման, այլեւ օդատիեզերանավերի առեւտրային շուկայում մշակման ապագա տարածման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս