Բաժիններ՝

Բրիտանացի հավաքորդի կողմից 7 ֆունտով eBay-ում գնված լուսանկարը փորձագետները գնահատել են 2 մլն դոլար

Լուսանկարը, որը մասնավոր հավաքորդ Ջասթին Ուայթինգի կողմից eBay ինտերնետ-աճուրդում ձեռք է բերվել 7 ֆունտով (շուրջ 10 դոլար), պարզվել է, որ 19-րդ դարի ամերիկացի հայտնի հանցագործ Ջեսի Ջեյմսի իսկական դիմանկարն է: Այդ հազվագյուտ լուսանկարի արժեքը փորձագետների կողմից գնահատվում է մոտավորապես 2 մլն դոլար: Այդ մասին մարտի 21-ին հայտնել է The Times բրիտանական թերթը։

Ուայթինգը, որն իրեն ներկայացնում է որպես Վայրի Արեւմուտքի պատմության եւ մշակույթի մեծ երկրպագու, լուսանկարը ձեռք է բերել անցյալ տարվա հուլիսին եւ անմիջապես ուշադրություն է դարձրել դրա անհավանական նմանությանը այդ թեմատիկային նվիրված իր գրքերից մեկում գանգստերի նկարի հետ: Դրանից հետո հավաքորդը որոշում է ընդունել դիմել մասնագետի եւ պարզել արտեֆակտի վավերականությունը:

Փորձագետի դերում հանդես է եկել 19-րդ դարի լուսանկարների մասնագետ Ուիլ Դաննիուեյը: «Լուսանկարն արվել է մոտավորապես 1861 կամ 1862 թվականին,-թերթը մեջբերում Է նրա խոսքը:-Դեմքից, սանրվածքից, պիջակից եւ փողկապից պարզորոշ երեւում է, որ դա 14-ամյա Ջեսի Ջեյմսի օրիգինալ լուսանկարներից մեկն է»: Ուայթինգը նաեւ որոշել է այդ լուսանկարը գնահատման համար ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին քրեագետ Քենթ Գիբսոնին, որը նույնպես հաստատել է դիմանկարի վավերականությունը:

Նա այն կարծիքն է հայտնել է, որ այդ հազվագյուտ լուսանկարի արժեքը կազմում է մոտավորապես 2 մլն դոլար, քանի որ Վայրի Արեւմուտքի նմանատիպ հայտնի հանցագործ Բիլլի Քիդի լուսանկարը 2015 թվականին աճուրդում վաճառվել է հենց այդ գնով:

Ջեսի Վուդսոն Ջեյմսը (1847-1882 թթ.) ամերիկացի հանցագործ է, Վայրի Արեւմուտքից գանգստերի իդեալականացված կերպարի առավել հայտնի նախատիպերից մեկը: Նրա արկածների մասին պատմություններն ընկած են ժողովրդականություն վայելող բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հիմքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս