Լավ տրամադրություն ապահովող 20 արտահայտություններ
Լավ տրամադրություն ապահովող 20 արտահայտություններ
- Տղամարդկային խնդիր. չես հասցնում ամուսնանալ երիտասարդ կնոջ հետ, սկսում են մեծանալ ավելի փոքրերը:
- Եթե կինը հաջողակ է, անդիմադրելի ու կյանքից գոհ, նշանակում է՝ նա մեկից վրեժ է լուծում:
- Ցանկացած կին նոր զգեստ է ուզում, բայց ավելի շատ ցանկանում է մտնել հնի մեջ:
- Զգեստապահարանը կնոջ համար դեղ է: Իսկ դեղի վրա խնայել չի կարելի:
- Այն, ինչը որ կինը տանն անում է, չի նկատվում: Նկատվում է այն ժամանակ, հենց որ նա սկսում է չանել այդ գործերը:
- Պարոնայք, սպիտակ պար. կանայք պարի են հրավիրում նրանց, ինչ կա:
- Լավատեսն այն մարդն է, ով գտնվելով երկու անդուր բաների միջև, միշտ երազանք է պահում:
- Ինչո՞ւ է կնոջ ցանկությունն օրենք, իսկ տղամարդու ցանկությունը` քրեական օրենսգրքի համապատասխան հոդված:
- «Տարվա հոգեբան» կոչումը հերթական անգամ բաժին հասավ օղուն:
- Շատերը բողոքում են, որ իրենց աշխատավարձով ավելի քիչ բան են կարողանում գնել, քան գնում էին երեկ: Ոչինչ, դրա փոխարեն՝ այսօր ավելի շատ բան են գնում, քան կգնեն վաղը:
- Բժիշկն ասաց, որ մարզումներն իմ կյանքին տարիներ կավելացնեն, և դա ճիշտ է: Ես 15 ձգում կատարեցի և հիմա ինձ զգում եմ 85 տարեկանի նման:
- Մտածում էի, թե առանց նրա շնչել չեմ կարողանում, պարզվեց` հարբուխ է:
- Կյանքից ամեն ինչ մի վերցրեք: Չեք կարող տանել:
- Ծերությունն այն է, երբ նստած ես նստարանին, քո կողքով անցնում է փարթամ կրծքով երկարոտն գեղեցկուհի ու խանգարում քեզ կերակրել աղավնիներին:
- Այն ամենը, ինչ անում եք մարզահագուստով, վարժություն է համարվում:
- Շատ քչերն են գնում բժշկի բոլոր նրանցից, ում հազն է տանջում. մնացածը թատրոն են գնում:
- Նա իր կնոջը գանձ է անվանում, որովհետև մարդիկ շարունակ հարցնում են, թե որտեղից է նրան պեղել:
- Աշխարհին իշխում են տղամարդիկ, տղամարդկանց` կանայք, իսկ կանանց` հորմոնները:
- Մինչ պատրաստվում ես առողջ կենսակերպ վարել, արդեն ոչ կյանք, ոչ էլ կերպ չի լինում:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը