
«Ես չեմ ցանականում սպանել կենդանիներին նորաձեւություն ստեղծելու համար». Versace

Իտալիայի Versace աշխարհահռչակ նորաձեւության տան ղեկավար Դոնատելլա Վերսաչեն 1843 հանդեսում հրապարակված հարցազրույցում հայտարարել է հագուստ եւ աքսեսուարներ ստեղծելիս բնական մորթու օգտագործումից հրաժարվելու որոշման մասին։
«Մորթի՞: Ես այլեւս դրան չեմ մասնակցում: Ես չեմ ցանականում սպանել կենդանիներին նորաձեւություն ստեղծելու համար: Դա ճիշտ գործելակերպ չէ»,- ասել է Վերսաչեն:
Ավելի վաղ Michael Kors եւ Jimmy Choo նորաձեւության բրենդներն են հայտարարել համանման որոշման մասին՝ համալրելով նորաձեւության այն տների ցուցակը, որոնք հրաժարվել են մորթուց: Դրանց թվում են արդեն Armani-ն, Calvin Klein-ը, Hugo Boss-ը, Ralph Lauren-ը եւ Gucci-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: