Բաժիններ՝

Չինուհին քաղցր բամբակը կերել է երեք վայրկյանում

Չինաստանի Ան Կի (An Qi) ազգային հեռուստաշոուի մասնակից աղջիկը «Ես հաղթող եմ» շոուում ռեկորդ է սահմանել աղանդերն արագ ուտելու ցուցանիշով։  Եթերի դրվագով տեսագրությունը Facebok-ում հրապարակված է China Plus News հեռուստաընկերության էջում: Ինչպես գրել է Daily Mail-ը, տեսահոլովակի հերոսուհին Չինաստանում աստղ է դարձել:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է աղջիկը հաշված վայրկյաններում ուտում ամբողջ քաղրավենիքը: Ի տարբերություն իր մրցակցի, որը կծում է բամբակի կտորները, նա այն ոլորում է ձեռքերով եւ մատներով խցկում բերանը:

Չինաստանի Weibo սոցիալական պլատֆորմում տեսահոլովակը հավաքել է 7 միլիոն դիտում: Շատ օգտատերերի ապշեցրել է ոչ թե բամբակն ուտելու արագությունն, այլ հույզերի բացակայությունն աղջկա դեմքին:

https://www.facebook.com/chinaplusnews/videos/1088878254586217/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031