
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ մշակութային նախագծի հովանավոր

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ 2018 թ. մարտի 20-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Գողացված «Վրուբելի» վերադարձը» նախագծի շրջանակներում, նվիրված ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելին և «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» կորցված գլուխգործոցի Հայաստան վերադարձին: Ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես երեքշաբթիից կիրակի օրերին (երկուշաբթի հանգստյան օր)՝ Իսահակյան 38 հասցեում: Ցուցահանդեսը կշարունակվի է մինչև 2018 թ. նոյեմբերի 20-ը:
Միխայիլ Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից, (պրոֆեսոր Ա. Յ. Աբրահամյանի հավաքածու) 1995 թ.-ին: Նկարը, որը 22 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, 2017 թ-ի. մարտին հայտնաբերվել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից:
Վերջին 8 ամիսների ընթացքում նկարը վերականգնվել է, ինչից հետո այն ստացել է իր սկզբնական տեսքը: 2017 թ. – ի նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցել է այն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: