Բաժիններ՝

«Փորձը խանութում չես գնի». Ջենարո Գատուզո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» դեմ կայանալիք պատասխան խաղի նախօրեին կիսվել է սպասումներով: Առաջին խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների:

«Գիտենք, որ անհրաժեշտ է ավելի լավ հանդես գալ, քան առաջին խաղում: Բայց մենք հպարտանում ենք, որ պետք է խաղանք գեղեցիկ մարզադաշտում, գերազանց թիմի հետ: Մենք մի փոքր հոգնել ենք: Բայց ոչինչ անել չենք կարող, մենք չետք է դաշտ դուրս գանք:
Ես այն մարդը չեմ, ով երկար ցուցումներ է տալիս խաղից առաջ: Բավական է նաև այն, որ ես գոռում եմ ամբողջ 90 րոպեների ընթացքում:

Փորձը չես գնի խանութում: Երբ հանդիպում ես այնպիսի թիմի հետ, ինչպիսին «Արսենալն» է, կարող են ջրի երես դուրս գալ ձեր պրոբլեմները, բայց կարևոր է ամեն ինչ վերլուծել և հասկանալ, թե ինչն այնպես չգնաց: Վաղը մենք ոչինչ չունենք կորցնելու»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: «Արսենալ»-«Միլան» խաղը տեղի կունենա մարտի 15-ին Լոնդոնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս